2253 դիտում
16:44 16-03-2015
«Միացյալ ազգային շարժում»-ը խոստանում է բողոքի ակցիան ավարտել Վրաստանի կառավարության հրաժարականով
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը հրապարակել է հրատապ հայտարարություն, որը վերաբերում է Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի դատավճռին և նախօրեին Զուգդիդիում գտնվող կուսակցության գրասենյակում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Հայտարարության մեջ ասված է, որ կուսակցությունը խոստանում է պատասխան տալ տեղի ունեցածին և մարտի 21-ին նախատեսված բողոքի մեծ ակցիայով ստիպել կառավարությանը հրաժարական տալ:
«Բիձինա Իվանիշվիլիի անձնական որոշմամբ Գիգի Ուգուլավայի ձերբակալությունը ձրկարաձգվեց: Նրա անձնական թշնամիները բանտում են մնում անկախ որևէ դատավճռից: Մենք ցանկանում ենք ասել, որ որ նա չի կարող խույս տալ պատասխանատվությունից: Իվանիշվիլին պետք է իմանա, որ չի կարող բռնի ուժով պահել իշխանությունը: մեր պատասխանը լինելու է հանգիստ,մարտի 21-ից մենք կսկսենք գործել, որն անպայման կավարտվի կառավարության հրաժարականով»,-ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
1791 դիտում
12:40 23-03-2015
«Միացյալ ազգային շարժում»-ը կեղծել է բողոքի ակցիայի մասնակիցների իրական թիվը. Իվանիշվիլի
2159 դիտում
15:50 16-05-2015
«Միացյալ ազգային շարժում»-ը ամեն գնով փորձելու է Վրաստան վերադարձնել Սաակաշվիլիին
Այս բաժնից
760 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
748 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
943 դիտում
21:09 24-01-2025
Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին