Մադրիդում հայտնաբերվել է Միգել դե Սերվանտեսի գերեզմանը
Մադրիդի վանքերից մեկում հնագետները հայտնաբերել են իսպանացի գրող Միգել դե Սերվանտեսի և նրա կնոջ` Կատալինա դե Պալասիոսի գերեզմանները:
Վանքում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է 10 մարդու գերեզման: Գիտնականները ենթադրում են, որ թաղված մարդկանցից մեկը Սերվանտեսն է, քանի որ դագաղի ներսում փորագրված են նրա անվան սկզբնատառերը:
Դեռևս չի հաստատվել արդյոք գերեզմանը Սերվանտեսինն է, սակայն հայտնի է, որ դիակը, ինչպես և Միգել դե Սերվանտեսը, չունի ձախ ձեռք:
Հիշեցնենք, որ Միգել դե Սերվանտեսը մահացել է 1616-ին: Նրա գերեզմանը կորել էր 17-րդ դարի վերջին վանքի վերակառուցման ժամանակ: