211652_close_icon
views-count2817 դիտում article-date 16:06 16-03-2015

Կրասնոդար-Նովոռոսիսկ ճանապարհին վարորդը ծեծել է ոստիկաններին

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքից դեպի Նովոռոսիսկ տանող ճանապարհին հարբած վարորդին կանգնեցրել են ոստիկանները: Տղամարդը հրաժարվել է հարբածության աստիճանը ստուգելու համար փորձաքննության անցնել: Ոստիկանության մեքենայի մեջ, որպեսզի կանխի ոստիկանների կողմից նրա նկատմամբ վարչական իրավախախտման համար նախատեսված տուգանքի ձևակերպմանը, նա իր գլխի ճակատային մասով հարվածել է ոստիկանի աջ քունքային հատվածին: Դուրս գալով մեքենայից՝ հարձակվել է մյուս ոստիկանի վրա և ոտքով հարվածել, որովայնի շրջանում երկու հարված էլ հասցրել է ճանապարհապարեկային ծառայության պետի տեղակալին: Ներկայումս այդ տղամարդու նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ իրավապահ մարմինների նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածով:

Նմանատիպ նյութեր