Չինաստանում պանդայից տուժած գյուղացին 80.000 դոլար փոխհատուցում է ստացել
Չինաստանի հյուսիս-արևելքում բնակվող գյուղացին, դատի է տվել տեղական իշխանություններին և 80.000 դոլար փոխհատուցում է ստացել:
Բանն այն է, որ անցած տարի գյուղացու վրա էր հարձակվել վայրի պանդան և կծել էր նրա ոտքը: Դեպքը տեղի էր ունեցել այն պատճառով, որ արգելոցում որսորդներն ընկել էին պանդայի ետևից: Կենդանին ձգտելով փրկվել՝ հարձակվել էր գյուղացու վրա: Տուժածին վիրահատել էին, սակայն պահանջվել էր երկարաժամկետ բուժում:
Նշենք, որ պանդային այդպես էլ չի հաջողվել բռնել: