2212 դիտում
08:40 17-03-2015
Աժ պատգամավորների թիվը կարող է դառնալ 75. Վ. Բաղդասարյան. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանը երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է, թե սահմանադրական փոփոխությունների արդյունքում ՀՀ Աժ պատգամավորների թիվը կարող է կրճատվել և դառնալ 75:
Երբ թերթի թղթակիցը նշել է, որ ներկայիս 131 պատգամավորի փոխարեն 121 թիվն է շրջանառվում, Բաղդասարյանը պատասխանել է, որ 121 թիվն առաջին անգամ է լսում, պետք է սպասել փոփոխություններին, կարող է 75 է դառնում: Եթե լինի փովոխություն, կա՛մ պիտի որոշակի երևացող, լուրջ քանակային փոփոխություն լինի, կամ պետք է նույնը թողնվի:
Նա նաև նշել է, թե հակված է, որ պատգամավորների քանակը քիչ լինի և պրոֆեսիոնալ Աժ ձևավորվի, և հավելել է, որ դա իր անձնական կարծիքն է: Իր կողմից այդ առաջարկը կլինի թե, ոչ, պատասխանել է, որ իրենք քննարկում ենք նման հարցեր, բնականաբար նաև այդ առաջարկը կներկայացվի:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1357 դիտում
15:17 12-03-2014
Հայկական ձեռնարկությունները կարող են արտադրանք թողարկել «Ռոսկոսմոսի» կարիքների համար. Արթուր Բաղդասարյան
Այս բաժնից
949 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
1225 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2509 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ