1175 դիտում
21:39 17-03-2015
Դաշտային պրակտիկա՝ սողանքային ռիսկերի կառավարման ծրագրի շրջանակներում
Մարտի 14-ին Ճապոնական միջազգային համագործակցության գործակալության (ՃՄՀԳ) սողանքային աղետի կառավարման ծրագրի շրջանակներում ծրագրի փորձագետ Կենժի Յանոի ղեկավարությամբ անցկացվեց դասընթաց դաշտային պայմաններում, որին մասնակցեցին նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի բակալավրի կրթական ծրագրի ճգնաժամային կառավարում մասնագիտությամբ առկա ուսուցման IV կուրսի ուսանողները:
Դասընթացի մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի սողանքային ռիսկերի քարտեզը և մշտադիտարկման համակարգի Գետահովիտի ուղղաձիգ ու հորիզոնական համակարգերի աշխատանքի սկզբունքները: Ներկայացվեց սողանքային մարմինների դասակարգումն ըստ հատկանիշների, ինչպես նաև ՀՀ սողանքային աղետի կառավարման հայեցակարգը:
Նմանատիպ նյութեր
1583 դիտում
20:14 01-10-2019
Մեկնարկել է Ողջաբերդի սողանքային գոտու սեյսմիկ ռիսկերի գնահատման փուլը
865 դիտում
19:59 11-02-2016
Սողանքային կառավարման ծրագրի արդյունքները գոհացուցիչ են. ՀՀ ՏԿԱԻՆ
Այս բաժնից
784 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
814 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»