211652_close_icon
views-count2109 դիտում article-date 13:29 18-03-2015

ՀԱՊԿ անդամ երկրները մասշտաբային զորավարժություններ կանցկացնեն Հայաստանում և Ռուսաստանում

Հայաստանի, Ռուսաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի և Տաջիկստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները Մոսկվայում քննարկել են «Չփլուզվող եղբայրություն-2015» և «Փոխգործակցություն-2015» խորագրերը կրող համատեղ զորավարժությունները, որոնք անցկացվելու են ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այդ մասին նշված է Ղազախստանի ՊՆ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ: Հայտարարություն մեջ, մասնավորապես, ասված է. «Նշված զորավարժությունները ՀԱՊԿ-ի շրջանակում անցկացվող 6 երկրների փոխգործակցության կարևորագույն մաս են հանդիսանում: Հենց այստեղ են ցուցադրվում բանակի իրական հնարավորությունները, զինվորներն այստեղ են ձեռք բերում մեծ փորձ, ամրապնդում մարտական պատրաստվածությունը ազգային անվտանգության ապահովման ոլորտում»: Զորավարժությունները կանցկացվեն Հայաստանում և Ռուսաստանում:

Նմանատիպ նյութեր