211652_close_icon
views-count1886 դիտում article-date 10:39 08-09-2020

ՆԱՏՕ-ի անդամ երկրները ծովային գործողություն կանցկացնեն Հեռավոր Հյուսիսում

ՆԱՏՕ-ի անդամ մի քանի երկրի ռազմածովային ուժերը Հեռավոր Հյուսիսում գործողություն կանցկացնեն` տարածաշրջանում նավիգացիայի ազատությանն իրենց հավատարմությունը ցույց տալու համար: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի տարածած [url=https://www.royalnavy.mod.uk/news-and-latest-activity/news/2020/september/07/200907-sutherland-north-atlantic]հաղորդագրության[/url] մեջ: Նշվում է, որ բրիտանական հրամանատարության ներքո անցկացվելիք գործողությանը կմասնակցեն Միացյալ թագավորության 23 Sutherland տեսակի ֆրեգատ, Tidespring տեսակի լցանավ, ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի «Արլի Բերկ» տեսակի էսկադրային ականակիր և նորվեգական Thor Heyerdahl ֆրեգատը` դանիական ինքնաթիռի ուղեկցությամբ: «Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Դանիան և Նորվեգիան համագործակցում են Հեռավոր Հյուսիսում մեր պատրաստությունը բարելավելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ամրապնդման նպատակով, ինչը կենսական նշանակություն ունի Մեծ Բրիտանիայի շահերի համար»,-ասված է բրիտանական նավատորմի հայտարարությունում: Գործողությունը կդառնա Միացյալ Թագավորության և Միացյալ Նահանգների մայիսյան գործողությունների շարունակությունը, որոնց ընթացքում բրիտանական Kent ֆրեգատը տեղակայվել էր Բարենցի ծովում:

Նմանատիպ նյութեր