ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 1-ին առցանց համաժողով կանցկացնեն
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի նախագահությամբ դեկտեմբերի 1-ին տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը ՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: Տեղեկացնում է ՀԱՊԿ-ի [url=https://odkb-csto.org/news/news_odkb/1-dekabrya-v-rezhime-videokonferentsii-sostoitsya-zasedanie-soveta-ministrov-inostrannyykh-del-gosud/]կայքէջը[/url]։
Տեսակոնֆերանսին կմասնակցի նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:
Հանդիպման օրակարգում են գլոբալ և տարածաշրջանային անվտանգության զարգացումներն ու հեռանկարները, ինչպես նաև կազմակերպության գործունեության առանցքային ուղղությունները:
Կամփոփվեն կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության նախագահության արդյունքները, որը հետագայում կանցնի Տաջիկստանի Հանրապետությանը: Հատուկ ուշադրություն է դարձվելու ՄԱԿ-ի հետ ՀԱՊԿ փոխգործակցությանը ՝ շեշտը դնելով խաղաղապահության խնդիրների վրա: