211652_close_icon
views-count1421 դիտում article-date 14:30 18-03-2015

Հիմնանորոգվել է Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ավտոճանապարհը. լուսանկարներ

«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում հիմնանորոգվել է Մ8, Վանաձոր-Դիլիջան միջպետական ավտոճանապարհի շուրջ 2 կմ երկարությամբ ճանապարհահատվածը (40-42-րդ կմ): Այն գտնվում է Դիլիջան քաղաքի տարածքում, որը դեպի Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ճանապարհն է: Ճանապարհի որոշ հատվածներում բազալտե եզրաքարերը քանդված էին, անձրևաընդունիչների կափարիչները բացակայում էին, ասֆալտբետոնե պատվածքը գտնվում էր ոչ բավարար վիճակում: Երթևեկելի մասի վրա առաջացած ճաքերն ու փոսերը դժվարանցանելի էին դարձրել տրանսպորտային միջոցների անցուդարձը տվյալ ճանապարհահատվածում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով` «Խաչհար» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարել են ջրահեռացման համակարգի նորոգման, եզրաքարերի վերականգնման, փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, միաշերտ ասֆալտբետոնե ծածկի կառուցման և իջատեղերի ասֆալտապատման աշխատանքներ: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեից տրամադրված միջոցների հաշվին: Կապալի պայմանագրային արժեքը 152.990.765 ՀՀ դրամ է: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր