211652_close_icon
views-count5344 դիտում article-date 15:33 01-09-2015

Գիտելիքի օրվա առթիվ Գալուստ Սահակյանն այցելել է համար 89 հիմնական դպրոց. լուսանկարներ

Սեպտեմբերի 1-ին` Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն այցելել է Երեւանի Դանիել Վարուժանի անվան համար 89 հիմնական դպրոց: Աշակերտներն ու ուսուցիչները մեծ հուզմունքով եւ հանդիսավորությամբ են դիմավորել ԱԺ նախագահին: Տոնական միջոցառման ընթացքում աշակերտները հանդես են եկել ասմունքով եւ երաժշտական կատարումներով: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ այսօր իր համար կրկնակի տոն է, քանի որ վերադարձել է իր հարազատ դպրոց, որը 40-ական թվականներին հիմնադրել է ԱԺ նախագահի հայրը` Գրիգոր Սահակյանը: Դպրոցը համարելով սերունդների կրթության եւ դաստիարակության կարեւորագույն ինստիտուտ՝ Գալուստ Սահակյանն անդրադարձել է այդ ոլորտում առաջիկա անելիքներին: ԱԺ նախագահը շրջել է դպրոցում, զրուցել աշակերտների հետ, վերհիշել դպրոցական իր հետաքրքիր տարիները : ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Գիտելիքի օրվա առթիվ դպրոցին նվիրել է գեղարվեստական գրքերի մի ամբողջ գրադարան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+

Նմանատիպ նյութեր