1036 դիտում
12:59 25-11-2014
Հիմնանորոգվել է Թեղուտ տանող ավտոճանապարհը
«Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում 2014 թվականի օգոստոս-հոկտեմբեր ամիսներին հիմնանորոգվել է Մ-6-Թեղուտ 3.7 կմ երկարությամբ ավտոճանապարհը, որը գտնվում է ՀՀ Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանում: Այն սկսվում է միջպետական ավտոճանապարհի (Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման) 72-րդ կմ-ից և շարունակվում մինչև Թեղուտ համայնքի սկիզբը:
Մինչ հիմնանորոգումը` ճանապարհի հողային պաստառը գտնվում էր անբավարար վիճակում: Ճանապարհային ծածկը գրունտային էր, կողային առուները բացակայում էին, տեղումների ժամանակ կողնակներից ջուրը չէր հեռացվում, որի պատճառով մակերեսային ջրերը հոսում էին ճանապարհի երթևեկելի մասով՝ ողողելով հողային պաստառը: Անմխիթար վիճակում էին արհեստական կառուցվածքները (ջրթող խողովակները և կամուրջները), որոնք կիսաքանդ էին, լցված և առանց գլխադիրների: Բացակայում էին նաև ճանապարհի երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով «Արգիշտի-1» ՍՊ ընկերության կողմից հրատապ հիմնանորոգման ծրագրի շրջանակներում կատարվել են ճանապարհի 3.7 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներ: Կատարվել են ճանապարհի հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, ճանապարհային կապիտալ պատվածքի՝ ասֆալտբետոնե ծածկի ներքին և վերին շերտերի կառուցման աշխատանքներ: Վերականգնվել են ջրահեռացման համակարգը, իջատեղերը, հիմնանորոգվել են գոյություն ունեցող կամուրջները: Անվտանգության նկատառումներից ելնելով` տեղադրվել են ճանապարհային նշաններ, ազդանշանային սյուներ և կատարվել գծանշում:
Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվել են ՀՀ պետական բյուջեի 2014 թվականի միջոցների հաշվին: Աշխատանքների պայմանագրային արժեքը 522. 810. 014 ՀՀ դրամ է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ի, «Տրանսպորտի ԾԻԳ» ՊՀ-ի, ՀՀ Լոռու մարզպետարանի, ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության, կապալառու կազմակերպության, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատու աշխատակիցներ, շահագրգիռ համայնքների ղեկավարները։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
1421 դիտում
14:30 18-03-2015
Հիմնանորոգվել է Դիլիջանի միջազգային դպրոց տանող հիմնական ավտոճանապարհը. լուսանկարներ
6673 դիտում
11:51 11-06-2018
Շնող խոշորացված համայնքի բնակիչները փակել են «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը. Tert.am
Այս բաժնից
949 դիտում
10:14 23-12-2024
Գործարկվել է Երևանի հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի կայքը․ Ավինյան