Ռուսաստանում կարող է կրկին կիրառվել մահապատժի օրենքը
ՌԴ Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ քննարկելու է մահապատժի կիրառումը վերականգնելու օրինագիծը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախագիծը Պետդումայի Ստորին պալատի դիտարկմանն է ներկայացրել Լիբերալ-դեմոկրատներց Ռոման Խուդակովը: Վերջինիս կարծիքով՝ ամենախիստ պատիժը պետք է կիրառվի մանկապիղծների, սերիական մարդասպաններիև ահաբեկիչների նկատմամբ: