211652_close_icon
views-count1262 դիտում article-date 16:05 19-03-2015

ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանն այցելել է Հրազդանի հաշմանդամ երեխաների խնամքի կենտրոն

ՀՀ Կոտայքի մարզպետարանում Ա. Հարությունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. պարոն Ռիչարդ Միլսին: Կոտայքի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն ու Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանը քննարկել են ճանաչողական և համագործակցային բնույթի երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանն իր խոսքում անդրադարձել է մարզի ընդհանուր նկարագրին, մարզի զարգացման հեռանկարային ծրագրին, մարզի զբոսաշրջային ոլորտի առանձնահատկություններին և սոցիալ-տնտեսական գործընթացների որոշակի հատվածների, ինչպես նաև ջրային ռեսուրսների համապարփակ կառավարմանը: ԱՄՆ դեսպանն ու Կոտայքի մարզպետը մտքեր են փոխանակել հետագա հնարավոր համագործակցության, ինչպես նաև երկուստեք ծրագրերի իրականացման և փոխգործակցության այլ ասպեկտների վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպանն այցելել է նաև Հրազդան քաղաքում գտնվող հաշմանդամություն ունեցող երեխաների խնամքի կենտրոն, որը ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության կողմից:

Նմանատիպ նյութեր