211652_close_icon
views-count1146 դիտում article-date 16:49 20-03-2015

Դեսպան Ղազարյանը հանդիպել է Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ

Մարտի 19-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը Լեհաստանի նախագահական պալատում հանդիպում ունեցավ Լեհաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Յացեկ Միխալովսկու հետ: Ողջունելով դեսպան Ղազարյանին` Յացեկ Միխալովսկին հաջողություններ մաղթեց նրան Լեհաստանում դիվանագիտական առաքելության իրականացման ողջ ժամանակահատվածում: Իր հերթին դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար: Զրուցակիցները քննարկեցին հայ-լեհական հարաբերությունների ներկա բարձր մակարդակին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց Լեհաստանի հայ համայնքին և Լեհաստանի պատմության մեջ ունեցած հայերի կարևոր դերակատարությանը: Յացեկ Միխալովսկին դրական արձագանքեց առաջիկա ժամանակաշրջանում Երևանում Լեհաստանի հայ համայնքի պատմության ժամանակավոր ցուցադրություն բացելու առաջարկությանը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Լեհաստանի միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանն ուղղված համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանն առնչվող և այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր