211652_close_icon
views-count1371 դիտում article-date 19:55 20-03-2015

Քննարկվեցին ՄԿՈՒ ոլորտում առկա խնդիրները և զարգացման հեռանկարները

Այսօր Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտի շահակիցների հետ: Հանդիպմանը մասնակցում էին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, Կրթության և գիտության նախարարության, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի ներկայացուցիչներ, ոլորտի փորձագետներ: Քննարկվեցին մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում առկա հիմնախնդիրները, համակարգի զարգացման հեռանկարները, հստակեցվեցին հետագա համագործակցության հնարավորությունները: Անդրադարձ կատարվեց նաև 12 պետական տարածաշրջանային քոլեջների աշխատակիցների վերապատրաստմանը, որը նախաձեռնել է և առաջիկայում կիրականացնի ՈԱԱԿ-ը: Նշվեց, որ վերապատրաստումների միջոցով 2 կարևոր խնդիր կլուծվի. նախ, վերապատրաստված մասնագետները որակի ներքին ապահովման գործընթացներ կիրականացնեն իրենց ուսումնական հաստատությունում, բացի այդ, կձևավորվի ոլորտի փորձագետների բազա`հետագայում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում հավատարմագրման գործընթացներ իրականացնելու համար:

Նմանատիպ նյութեր