Դեյվիդ Քեմերոնը վերականգնել է սառը պատերազմի տարիներին գործող ծրագիրը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը վերականգնել է սառը պատերազմի տարիներին գործող ծրագիրը, որը աջակցում է Արևելյան Եվրոպայի երկրներին` ռուսական գերիշխանության դեմ պայքարում: Այժմ ստեղծվել է մոտ 7․5 մլն դոլար բյուջեով հիմնադրամ` Ուկրաինայում քաղաքական ինստիտուտներին աջակցելու համար:
Բրիտանիայի իշխանությունների խոսքով, հիմնադրամը ընդլայնվելու է մինչև 30 մլն դոլար` Մոլդովայում, Վրաստանում, Բոսնիա-Հերցեգովինայում և Սերբիայում ժողովրդավարության զարգացման համար:
Հարկ է նշել, որ Good Governance հիմնադրամի գործունեությունը հիմնված է սառը պատերազմի տարիների ծրագրի վրա, որը նախաձեռնել էր Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարեթ Թեթչերը: