Տավուշի մարզում հայտարարվել է սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման միամսյակ
ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի 2015 թվականի N5-Ա կարգադրությամբ ապրիլի 1-ից մայիսի 1-ը Տավուշի մարզի տարածքում հայտարարվել է սանմաքրման, կանաչապատման և բարեկարգման միամսյակ:
Իսկ ապրիլի 18–ին մարզում կանցկանցվի համամարզային շաբաթօրյակ: Միամսյակը և շաբաթօրյակը կազմակերպելու, ինչպես նաև աշխատանքներն ամփոփելու նպատակով նույն կարգադրությամբ ստեղծվել է մարզային հանձնաժողով: Այն աշխատելով մարզի համայնքների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարների հետ, կկազմի սանմաքրման, կանաչապատման, բարեկարգման միամսյակի անցկացման մարզային ծրագիր, այնուհետև կհամակարգի այդ աշխատանքների կատարման ընթացքը:
Հայտարարված միամսյակի աշխատանքներն ամփոփելուց հետո, լավագույն ճանաչված բակը, փողոցը, դպրոցը, կազմակերպությունը, համայնքը, հանգստի գոտին կարժանանան խրախուսական մրցանակների: