211652_close_icon
views-count1503 դիտում article-date 21:01 21-03-2015

«Պեմ» փոթորկի պատճառով զոհերի թիվը հասել է 16-ի

Վանուատուում տեղի ունեցած արևադարձային «Պեմ» փոթորկի պատճառով զոհերի թիվը հասել է 16-ի: Ըստ Վանուատուի իշխանությունների՝ անցած շաբաթվա վերջում տեղի ունեցած փոթորկի պատճառով հողին է հավասարվել տների և շինությունների 90%-ը, ոչնչացվել է ամբողջ բերքը: Իշխանությունները հայտնել են, որ խմելու ջրի և առաջին անհաժեշտության ապրանքների պակաս է զգացվում: Նշենք, որ նախկինում հաղորդվել էր 11 զոհի մասին, սակայն մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է աճել: Ավելի վաղ երկրի նախագահը, ինչպես նաև վարչապետը դիմել են հարևան երկրների օգնությանը՝ նշելով, որ նման իրավիճակում պետությունը կարող է մարդկանց կարիքները հոգալ ընդհամենը 3 ամիս: Հիշեցնենք, որ Վանուատուն Խաղաղ օվկիանոսում 83 կղզիների վրա գտնվող պետություն է՝ Ավստրալիայից հյուսիս-արևելք: Բնակեցված են հիմնականում կզիներից 65-ը, իսկ բնակչության ընդհանուր թիվը կազմում է 267.000:

Նմանատիպ նյութեր