211652_close_icon
views-count976 դիտում article-date 14:13 23-03-2015

«Նատան» ցիկլոնը մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին

Ավստրալիայի հյուսիսային ափերին է մոտենում «Նատան» արևադարձային ցիկլոնը , որի պատճառով Գոուլբերն կղզիների ավելի քան 400 բնակիչներ տեղափոխվել են Դարվին քաղաք: Ներկայումս այդ ցիկլոնը գնահատվել է 2-րդ աստիճանի ուժգնության: Սական մոտական ժամերին այն կդառնա ավելի ուժգին՝ հասնելով 3-րդ աստիճանի: Ըստ օդերևութաբանների՝ քամու արագությունը կարող է հասնել 50մ/վ-ի: Նշենք , որ մի քանի օր առաջ «Նատան» ցիկլոնն արդեն անցել է Ավստրալիայի հյուսիս-արևելյան ափամերձ շրջաններով, այնուհետեև այն ներքաշվել է դեպի օվկիանոս, սակայն նորից ուգնանալով՝ պետք է հասնի հյուսիսային շրջաններ: Գոուլբերն կղզիների բնակչությունը, որ հիմնականում աբորիգեններն են, վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն 2-րդ անգամ են լքում իրենց տները. փետրվարի վերջին նրանց տարհանել էին «Պեմ» փոթորկի վտանգի պատճառով:

Նմանատիպ նյութեր