211652_close_icon
views-count1564 դիտում article-date 18:54 24-03-2015

Ուխտագնացություն` Խոր Վիրապ. ֆոտոշարք

Մարտի 21-ին Հայ Եկեղեցին նշեց ս. Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների ու մուտն ի վիրապի տոնը: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվեց ս. պատարագ բաց խորանով և հավատացյալները հնարավորություն ունեցան Մեծ Պահքի շրջանում ս. հաղորդություն ստանալ: Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ԱՀԹ Բյուրավանի ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում այս տարի ևս տոնը նշվեց մեծ շուքով: ԱՀԹ տարբեր եկեղեցիների համայնքներից բազմաթիվ ուխտավորներ մասնակցեցին ս. պատարագին ու տոնախմբությանը: Հավարտ ս.պատարագի եկեղեցու երիտասարդաց միության անդամները պահքային կոտլետներ հյուրասիրեցին ուխտավորներին: Ապա ուղևորվեցին Հովտաշեն համայնք՝ խաչով, խաչվառով, հոգևոր երգերի կատարումներով քայլելով դեպի այստեղի նորակառույց եկեղեցի: Այստեղ անդաստանի արարողություն կատարվեց Բյուրավանի ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Ղազար քահանա Պետրոսյանի, թեմի երիտասարդաց միությունների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանի և Ավանի ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հարություն քահանա Ավագյանի մասնակցությամբ: Ուխտավորները Հովտաշենից մեկնեցին Խոր Վիրապի վանք, որտեղ միասնական աղոթք բարձրացրին առ Աստված: Ուխտագնացությունն ավարտին ԱՀԹ երիտասարդները Խոր Վիրապի բակում կատարեցին «Լուսավորչի կանթեղ» երգն ու շուրջպար բռնեցին, հայտնում է Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժինը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր