211652_close_icon
views-count2218 դիտում article-date 11:48 25-03-2015

Ռուս գիտնականները 9 նոր տիեզերական օբյեկտ են հայտնաբերել

Քեմբրիջում աշխատող ռուս գիտնականներ Սերգեյ Կոպոսովը և Վասիլի Բելոկուռովը գալակտիկայում հայտնաբերել են 9 տիեզերական անհայտ օբյեկտներ, այս մասին գրել են ռուսական լրատվամիջոցները: Գիտնականները վստահ են, որ հայտնաբերված օբյեկներից 3-ը թզուկ գալակտիկաներ են: Իսկ ինչ վերաբերում է մնացածին, ապա հետազոտողները դեռ չեն տվել դրանց բնորոշումը: Թզուկ գալակտիկաները կարող են օգնել հասկանալու Տիեզերքի ամենակարևոր գաղտնիքը՝ «սև մատերիան». Հայտնի է, որ Տիեզերքի տեսանելի հատվածը կազմում է 5%-ից ոչ ավելի, իսկ մնացած 95%-ը անտեսանելի զանգված է: Իսկ թզուկ գալակտիկաներում 99%-ը անտեսանելի զանգված է: Գիտնականները հույս ունեն, որ ուսումնասիրելով նմանատիպ տիեզերական անոմալիաներ, ի վերջո կհաջողվի գտնել անտեսանելի զանգվածների և օբյեկտների ֆենոմենը:

Նմանատիպ նյութեր