211652_close_icon
views-count1464 դիտում article-date 15:41 25-03-2015

ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև մի քանի մլրդ դրամի ու յուանի սվոփ գործարքի պայմանագիր է կնքվել

Այսօր Պեկինում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպել է Չինաստանի ազգային բանկի նախագահ Չժոու Սյաոչուանի հետ: Հանդիպման արդյունքում ստորագրվել է ՀՀ կենտրոնական բանկի և Չինաստանի ազգային բանկի միջև 77 մլրդ ՀՀ դրամի և 1 մլրդ չինական յուանի սվոփ գործարքի պայմանագիր: Պայմանագիրը միտված է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության և ուղղակի ներդրումների ավելացմանը: ԿԲ նախագահը գտնվում է Չինաստանում ՀՀ նախագահի պաշտոնական պատվիրակության այցի շրջանակում:

Նմանատիպ նյութեր