11728 դիտում
09:08 26-03-2015
Իրադրությունն առաջնագծում լարված է. հայկական ստորաբաժանումներն ուժեղ հակահարված են տվել հակառակորդի կրակակետերին. ԼՂՀ ՊՆ
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, մարտի 25-ին և լույս 26-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ ականանետերից և ՌՊԳ-7 ու ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1700 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի ակտիվությունը կասեցվել է, իսկ վերջինիս կրակակետերը ստանալով ուժեղ հակահարված՝ ճնշվել են:
ՊԲ-ն շարունակում է օպերատիվ-մարտավարական իրադրությունը շփման գծի ողջ երկայնքով պահել վերահսկողության տակ և վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
Նմանատիպ նյութեր
4234 դիտում
11:00 29-07-2016
Իրադրությունն առաջնագծում. Ադրբեջանի զինուժը հայկական դիրքերի վրա 2 արկ է արձակել. ԼՂՀ ՊՆ
2605 դիտում
13:46 21-06-2014
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք հակահարված են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին
Այս բաժնից
1327 դիտում
17:28 12-01-2025
Եմենի լիցքավորման կայաններից մեկի վթարից զոհերի թիվը հասել է 15-ի
1198 դիտում
17:16 12-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը Էր-Ռիադում մասնակցել է Սիրիայի հարցով հանդիպմանը
1258 դիտում
16:23 12-01-2025
Ադրբեջանը հայտնել է, որ շուտով կվերսկսի գազի մատակարարումը Սերբիա