211652_close_icon
views-count1608 դիտում article-date 15:57 26-03-2015

Վրաստան իմ վերադարձը կախված է աշխարհաքաղաքական իրադրությունից. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին մեծ ցանկություն ունի հայրենիք վերադառնալու, սակայն գտնում է, որ ներկա պահին դա անկարելի է, որովհետև իր այդ քայլով նա կարող է էլ ավելի սրել երկրում առկա իրավիճակը: «Իմ վերադարձը կախված է աշխարհաքաղաքական իրադրությունից, վրաց ժողովրդից և իմ ցանկությունից: Անշուշտ, ես ցանկանում եմ վերադառնալ, սակայն չեմ ուզում դա անել ի վնաս իմ ժողովրդի: Օրինակ, չեմ ուզում, որ իմ վերադարձը բռնություն հրահրի երկրում, չեմ ուզում թշնամուս առիթ տալ վնասելու Վրաստանին: Տեսնենք, թե ինչպես կլինի»,-ասել է նա: Միևնույն ժամանակ չի նշել է, որ պահպանում է կապը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության հետ, սակայն միայն ճիշտ խորհուրդներ տալու համար:

Նմանատիպ նյութեր