211652_close_icon
views-count18990 դիտում article-date 15:03 27-03-2015

Լարված իրավիճակ՝ Արագածոտնի մարզում. գյուղացիները պնդում են, որ խնդիրը չլուծվելու դեպքում գյուղում կտիրի համաճարակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեռ ԽՍՀՄ տարիներից Ծաղկահովիտ գյուղն ունեցել է ջրի խնդիր: Եթե այդ տարիներին գյուղացիներն ունենում էին 2-ից 3-ժամյա ջրամատակարարում, ապա 2 ամսվա ընթացքում ջուր ունեցել են 30 րոպեով, իսկ վերջին 15 օրերին, ըստ իրենց հայտարարության, ջրին կարոտ են մնացել: Ֆոտոլրագրող Գ. Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ 2500 շունչ ունեցող համայնքը չի ուզում արտագաղթել երկրից: «Ուզում ենք մնանք մեր գյուղում, մեր հայրենիքում, բայց պատկան մարմինների մեղքով մնում է՝ անասունները վաճառենք, դուռ ու լուսամուտ կողպենք ու քոչենք երկրից, բայց դա մենք չենք ուզում: Մեր հույսը հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն է և Տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, քանի որ Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանն ամեն անգամ գալիս է գյուղ, խոստանում է, որ հարցը կլուծվի, սակայն սայլը տեղից չի շարժվում: Երեկ էլ էր եկել մարզպետը, խոստացավ, ու գնաց: Վա՛յ էն գնալուն: Մեզ մենակ օգնության ձեռք են մեկնել Արագածի հրշեջ-փրկարարները, ովքեր քանի ժամ է, անասունների համար հրշեջ-մեքենաներով ջուր են բերում: Օրերով էրեխեքը չեն լողանում: Էրեխեքին նաֆարով լողացնում ենք ձյունը հալեցնելով, ժոլուբների տակ տաշտեր ենք դնում, որ հավաքված ջրով էրեխեքի տակաշորերը լվանանք: Հետաքրքիր ա՝ 1 օր մեր մարզպետը, կառավարությունը կարա՞ն էս ձևով ապրեն: Եթե կապրեն, ուրեմն հաստատ նրանց կարելի ա գրել Գինեսի գրքում»,-ասացին գյուղացիները: Իսկ գյուղապետը ֆոտոլրագրողի հետ զրույցում հայտնեց, թե խնդիրը գալիս է դեռ ԽՍՀՄ տարիներից և մարզպետը խոստացել է, որ 3 օրում խնդիրը կլուծվի: Գյուղացիներն էլ ասում էին. «Հուսանք, բայց հույս չունենք»,-կրկին պնդելով, որ իրենց հույսը Հանրապետության նախագահն է և Տարածքային կառավարման նախարարը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 62+
62+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր