1477 դիտում
18:02 27-03-2015
Կոտայքի մարզում շարունակվում են կանանց տոնական միամսյակին նվիրված միջոցառումները. տեսանյութ
Շարունակվում է ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանի նախաձեռնությամբ կանանց տոնական միամսյակի առթիվ մարզում մեկնարկած միջոցառումների շարքը:
Կոտայքի մարզպետը Եղվարդի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կազմակերպված հանդիսավոր միջոցառման շրջանակներում տոնական միամսյակի առիթով շնորհավորել և նվերներ ու ծաղկեփնջեր է հանձնել Եղվարդի տարածաշրջանում բնակվող 7 և ավելի երեխաներ ունեցող կանանց, ինչպես նաև 100 ու ավելի տարիք ունեցող բնակչուհիներին:
Մարզպետ Ա. Հարությունյանը շնորհավորանքի խոսքեր հղելուն զուգահեռ փաստել է, որ նմանատիպ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ և ինչպես դահլիճում հավաքվածներն, այնպես էլ մարզի բնակչության ամենատարբեր խավերի ներկայացուցիչները մշտապես գտնվելու են մարզպետարանի հոգածության ներքո:
Հանդիսավոր ընդունելությանը մասնակցող տիկնայք արտահայտել են իրենց գոհունակությունը և կարևորել համանման ձևաչափով միջոցառման կազմակերպումը:
Կանանց տոնական միամսյակի առիթով կազմակերպված նախաձեռնությանը մասնակցել են նաև Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչներ և Եղվարդի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ՝ ովքեր ևս իրենց շնորհավորանքի խոսքն են հղել միջոցառմանը մասնակցող կանանց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1263 դիտում
16:45 15-03-2014
Համերգային տոնական միջոցառում՝ նվիրված կանանց միամսյակին. ֆոտոշարք
1415 դիտում
15:22 09-03-2019
Կանանց միամսյակին ընդառաջ՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում սկսել են տոնական միջոցառումներ՝ կին դատապարտյալների համար
Այս բաժնից
505 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
916 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում