211652_close_icon
views-count4620 դիտում article-date 08:11 28-03-2015

Սամվել Կարապետյանը շուտով ժամանելու է Երևան՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունելու. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Դուբայում գտնվող Ռուսաստանցի միլիարդատեր Սամվել Կարապետյանը ապրիլի 1-ին ժամանելու է Երևան՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը ընդունելու։ Հիմա Կարապետյանի պատվերով վերջնական աուդիտ է իրականացվում ցանցերում, եւ Երեւան ժամանելով նա պետք է մի շարք կադրային հարցեր լուծի: Ինչպես տեղեկացվել է, Սամվել Կարապետյանը դարձել է ՀԷՑ-ի նոր սեփականատերը, որը հսկայական մոտավորապես 100 մլն դոլարի պարտքեր ունի: Թե որքա՞ն է կազմելու գործարքի գինը դեռևս ոչ ոք չգիտի: Որոշ տեղեկությունների համաձայն, սակայն, Կարապետյանը կենդանի գումար չի վճարի, այլ «Ինտեր ՌԱՈ-ԵԷՍ»–ին պատկանող ՀԷՑ-ը ձեռք կբերի զանազան հաշվանցումավարկային մեխանիզմներով: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր