211652_close_icon
views-count3145 դիտում article-date 16:17 22-05-2016

Աշխարհում արևային մարտկոցներով աշխատող միակ օդանավը վայրէջք է կատարել ԱՄՆ-ի Օհայո նահանգում

Solar Impulse 2 ինքնաթիռը, որն աշխարհում միակն է, որ թռչում է արևից լիցքավորվող մարտկոցներով, վայրէջք է կատարել ամերիկյան Օհայո նահանգի Դեյթոն քաղաքի օդանավակայանում, հայտնում է BBC-ն: Այն Օքլահոմա նահանգից մինչև Դեյթոն թռել է 16 ժամ 34 րոպեում՝ անցնելով ժամում 48 կմ արագությամբ: Սպասվում է, որ օդանավը հունիսի սկզբին կսանի Նյու Յորք, որտեղ և կպատրաստվի տրանսատլանտյան թռիչքին: Թռիչքի վերջնական կետը կլինի ԱՄԷ-ի Աբու Դաբին, որտեղից նա կսկսի իր շրջագայությունը: Օդանավը վարում են Բերտրան Պիկարը և Անդրե Բորշբերգը:

Նմանատիպ նյութեր