1385 դիտում
16:38 26-01-2021
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում
Տոկիոյի օլիմպիական խաղերի կայացման մասին անորոշությունը խառնաշփոթ է ստեղծել համաշխարհային սպորտում: Օրինակ ՝ թաեքվոնդոյի օլիմպիական վարկանիշային մրցաշարը, ինչպես զրույցի ժամանակ ասաց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը, արդեն չորս անգամ հետաձգվել է: Հերթական ժամկետը նշանակված է մայիսի 7 – 9 –ը ՝ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում: Ենթադրվում է, որ մրցաշարը չափազանց լարված բնույթ կկրի, քանզի միայն հաղթողը կարժանանա խաղերի մասնակից դառնալու պատվին:
Կանոնադրությամբ յուրաքանչյուր երկիր կարող է մրցավայր գործուղել ընդամենը երկու մարզիկ: Այդ մրցաշարին մասնակցելուն մեր երկրից հավակնում են հինգը. Միլենա Հովհաննիսյանը / 57 կգ /, Սարգիս Մուրադյանը / 58կգ/ , Ռոման Հայրապետովը / 68 կգ / , Դավիթ Վարդումյանը / 80 կգ / և ծանրքաշային Արսեն Գրիգորյանը: Նրանց ընտրությունը կատարվել է անցյալ տարեվերջին անցկացված հանրապետական մրցաշարում:
Նշած մարզիկները հավաքականի ընդհանուր կազմում պարապում են մայրաքաղաքում , փորձում են շտկել թերությունները, կատարել անձնական և հավաքականի մարզիչների առաջադրանքները, նպատակով , որ նախ մեկնեն Սոֆիա՝ ընտրական մրցաշարի,հաղթեն, որպեսզի արժանանան բաղձալի ուղեգրին: Թե ովքեր կլինեն Բուլղարիա մեկնող երկյակի անդամները, առայժմ անորոշ է մարզիկների և նույնիսկ՝ հավաքականի գլխավոր մարզիչ Զորիկ Մեքինյանի համար:
Նմանատիպ նյութեր
3293 դիտում
13:48 22-03-2020
Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեն սկսել է այլընտրանքային տարբերակներ մտածել խաղերի անցկացման համար
1751 դիտում
16:40 31-03-2020
Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի անցկացման մասին ՄՕԿ-ի նոր որոշումը հավանության է արժանացել
Այս բաժնից
1375 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1168 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1747 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում