1526 դիտում
16:42 31-03-2015
Իրանցի լրագրողը հանուն խոսքի ազատության քաղաքական ապաստան է խնդրել Շվեյցարիայից
Իրանի արտգործնախարարությունը հաստատել է այն փաստը, որ իրանցի լրագրողը, ով հետևել և լուսաբանել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Շվեյցարիայում տեղի ունեցած բանակցությունները, դիմել է Շվեյցարիայի իշխանություններին՝ քաղաքական ապաստան ստանալու խնդրանքով:
Նշենք, որ լրագրող Ամիր Հուսեյն Մոտակին, ով աշխատում էր ISCA գործակալության համար, մարտի 24-ին ազատվել էր աշխատանքից, երբ ղեկավարությունն իմացել էր նրա արարքի մասին:
Իսկ լրագրողն իր այդ քայլը բացատրել է նրանով, որ Իրանում նա զրկված է եղել խոսքի ազատությունից: « Ես կարողանում էի միայն գրել այն մասին, ինչ ինձ ասում էին: Իմ խիղճն ինձ թույլ չի տալիս նման կերպով շարունակելու աշխատել իմ մասնագիտությամբ »,-ասել է լրագրողը:
Նմանատիպ նյութեր
1016 դիտում
12:29 07-03-2015
Սնոուդենը ապաստան է խնդրել Շվեյցարիայից
1754 դիտում
18:31 10-08-2016
«Հանուն խոսքի ազատության» բողոքի ակցիան` Ազատության հրապարակում
Այս բաժնից
448 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
472 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1081 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN