211652_close_icon
views-count462 դիտում article-date 18:58 31-03-2015

Տեղի է ունեցել ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը

Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքն է սկսել Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի սեկցիաների նախագահների համաժողովը: Նիստում ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը: Դիմելով նիստի մասնակիցներին՝ պարոն Սահակյանը մասնավորապես նշել է. «Եվրոպայի տարածաշրջանի առաքելության հարգելի ղեկավար,Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովի հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր, Ողջունում եմ ձեզ Հայաստանում եւ շնորհակալություն հայտնում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի նախագահների համաժողովը Երեւանում անցկացնելու մեր հրավերն ընդունելու համար: 2012 թ.-ի հոկտեմբերին Կինշասայում (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին Հայաստանը դարձավ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 54-րդ լիիրավ անդամ պետությունը: Եկել էր ժամանակը, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ֆրանկոֆոնիան միավորող հարաբերությունները բարձրացնեինք եւ հասցնեինք խորհրդարանական ձեւաչափի աստիճանի, որի արդյունքում 2014թ.-ի հուլիսին Օտտավայում ՀՀ Ազգային ժողովին շնորհվեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի լիիրավ անդամի կարգավիճակ: Այսպիսով, Հայաստանը եւ մեր խորհրդարանը վերահաստատեցին իրենց հավատարմությունը ֆրանկոֆոնիայի արժեքներին եւ դրանց տարածմանն ու ամրապնդմանը նպաստելու հանձնառությունը:Համերաշխության եւ հանդուրժողականության տարածքի կառուցման գործում մեծապես կարեւորելով կրթությունը եւ մշակույթների միջեւ երկխոսությունը՝ ՀՀ Ազգային ժողովի ներգրավվածությունն արտահայտվում է տարբեր միջոցառումներով:

Նմանատիպ նյութեր