211652_close_icon
views-count9486 դիտում article-date 12:46 02-04-2015

Պռոշյան համայնքը մեծ թվով երիտասարդների հետ սգո երթ է անցկացնում սպանված գյուղապետի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱՍԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 2-ին, լրանում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության 2-րդ տարին: Այս պահին նրա համագյուղացիները մեծ թվով երիտասարդների հետ գյուղապատերանի մոտից սգո երթով մեկնում են նրա գերեզման: Սգո երթին մասնակցում են «Հայ հեղափոխական դաշնակցության» ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը: Երթն ուղեկցվում է ոստիկանների հսկողությամբ: Հիշեցնենք, որ Հ. Մուրադյանը սպանվել էր 2013 թվականի ապրիլի 2-ին առավոտյան ժամը 9-ի սահմաններում ՝ իր աշխատավայրի՝ գյուղապետարանի վարչական շենքի դիմաց: Ավելի վաղ ֆոտոլրագրող [url=http://old.shamshyan.com/arm/from/454/SKjZgSpvF1.html]Գագիկ Շամշյանը հայտնել էր[/url], որ 2013 թվականի ապրիլի 2-ին՝ առավոտյան ժամը 09:00-ի սահմաններում, Պռոշյանի գյուղապետարանի դիմաց հայտնաբերվել էր գյուղապետ Հրաչ Մուրադյանի դին` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր