211652_close_icon

Թուրքիան 1-օրյա հոսանքազրկման պատճառով 700 մլն դոլար է կորցրել

views-count1702 դիտում article-date 16:33 02-04-2015
Նախօրեին Թուրքիայի ողջ տարածքում գրանցված էլեկտրաէներգիայի մատակարարման զանգվածային խափանումների պատճառով Թուրքիան 700 մլն դոլար է կորցրել: Այդ մասին հայտնել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Հիշեցնենք, որ անջատվել էին այդ երկրի 70-ից ավելի մարզերի էլեկտրամատակարարման կայանները, ինչի հետևանքով արդյունաբերական շատ ձեռնարկությունների աշխատանքը դադարեցվել էր: Ամբողջովին կաթվածահար էր եղել մետրոն, չէին աշխատում բանկոմատները, երթևեկությունը կարգավորող լուսակիրները, չի եղել արտաքին լուսավորություն: Ընդհանուր առմամբ չի գործել 289 գործարան և ձեռնարկություն: Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ հոսանքազրկման վարկածներից մեկը դիտում է ահաբեկչությունը:

Նմանատիպ նյութեր