211652_close_icon

«Իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը». Ժողովուրդ

views-count2032 դիտում article-date 10:19 03-04-2015
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանությունները դեռևս չեն կողմնորոշվել, թե ով պետք է լինի Աբովյանի նոր քաղաքապետը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին միակ թեկնածուն համարվում է «Քինգ դե լյուքս» ՍՊ ընկերության սեփականատեր, ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկ Արթուր Հարությունյանը՝ Պալաչը: Սակայն երեկվանից Աբովյանում սկսել էին շրջանառել ևս մեկ՝Կոտայքի նորանշանակ մարզպետ, Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի մտերիմներից մեկի անունը: Խոսքը նրա նախկին տեղակալ Անդրանիկ Պետրոսյանի մասին է: Նա «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին անդամ է և նախկին քաղաքապետ-նորանշանակ մարզպետի համար ցանկալի թեկնածու է: Արթուր Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում երեկ ասաց, որ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ինքն իր թեկնածությունն առաջադրելու է ու վստահ է, որ հաղթելու է: Ի դեպ, Աբովյանի քաղաքապետի արտահերթ ընտրությունների օրը դեռ հայտնի չէ»։

Նմանատիպ նյութեր