Եմենի ապստամբները բանակցություններ սկսելու պատրաստականություն են հայտնել
Եմենի ապստամբ հուսիների ներկայացուցիչ ալ-Սամմադը հայտարարել է, որ պատրաստ են խաղաղ բանակցություններ սկսել, եթե Սաուդյան Արաբիան դադարեցնի ավիահարվածները, հաղորդել է Reuters-ը:
«Մենք պահանջներ չունենք, բացի ագրեսիան դադարեցնելուց: Պետք է նստենք բանակցությունների սեղանի շուրջ, իսկ միջազգային ու տարածաշրջանային այն երկրները, որոնք ագրեիսվ տրամադրված չեն Եմենի մարդկանց դեմ, կարող են հետևել բանակցությունների ընթացքին»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ծրագրում է ապրիլի 6-ին դեղորայք ու բժշկական անձնակազմ ուղարկել Եմեն: Դրա համար նա ստացել է Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների թույլտվությունը: