Եմենի կառավարությունը և ապստամբները հաշտության բանակցություններ են սկսել
Եմենի ապստամբ հուսիների ղեկավարությունը Օմանի կառավարությունը բանակցություններ են վարում հաշտություն կնքելու շուրջ: Այդ մասին Sputnik-ին հայտնել է շիա հուսնի ապստաբների իրազեկ աղբյուրը:
Վերջինս նշել է, որ Օման է ժամանել Եմենի փոխնախագահ Խալեդ Բախախը: Ենթադրվում է, որ առաջիկայում վբանակցությունների միջոցով համաձայնություն ձեռ կբերվի երկրում մայիսի 12-ին, ժամը 23:00-ից հումանիտար հաշտություն և հրադադար հայտարարելու շուրջ:
Հիշեցնենք, որ մարտի 26-ից Եմենում արաբական երկրների կոալիցիան Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ սկսեց հուսնի ապստամբներին օդային հարվածներով ոչնչացնելու «Վճռականության փոթորիկ» օպերացիան: Օամնի սուլթանատը, սակայն, չի մասնակցել գործողություններին: