Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը 2-օրյա բանակցություններ կվարեն Մոսկվայում
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 7-ին և 8-ին պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում, որտեղ իր ռուս գործընկերոջ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ կվարի, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անլով ՌԴ ԱԳՆ-ին:
Կողմերը քննարկելու են երկկողմ համագործակցությանը, միջազգային օրակարգին, արտաքին կոորդինացմանը, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին, ՍՃՏՀ-ին առնչվող ակտուալ հարցեր: Կարծիքներ կփոխանակվեն ԼՀ հակամարտության խաղաղ կարգավորման հարցի շուրջ:
«Ակնկալում ենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Ռուսաստան կդառնա կարևորագույն քայլ՝ երկկողմ արտաքին քաղաքական երկխոսության հետագա զարգացման հարցում և կծառայի ռուս-հայկական դաշնակցային գործընկերության ամրապնդմանը»,-ասված է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ: