211652_close_icon
views-count1255 դիտում article-date 11:31 10-10-2015

Ռուսաստանը և ԱՄՆ-ն Սիրիայում թռիչքների անվտանգության հարցով բանակցություններ կվարեն

Պենտագոնը հայտարարել է, որ Սիրիայում մարտական թռիչքներ իրականացնելու ժամանակ անվտանգություն ապահովելու նպատակով ՌԴ և ԱՄՆ ռազմական գերատեսչությունները բանակցություններ կվարեն, հաղորդում է Reuters-ը: Պենտագոնի ներկայացուցիչ Փիթեր Քուքը նշել է, որ ռուսական կողմը պատասխանել է ԱՄՆ ռազմական գերատեսչության պաշտոնական դիմումին:: Ըստ գործակալության՝ կողմերը կարող են հանդիպել հանգստյան օրերին:

Նմանատիպ նյութեր