211652_close_icon
views-count4435 դիտում article-date 17:20 09-06-2021

Հունիսի 15-ին Էրդողանը և Ալիևը Շուշիում բանակցություններ կվարեն

Tert.am-ը գրում է. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հունիսի 15-ին Լեռնային Ղարաբաղում բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, փոխանցում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը:

«Հունիսի 15-ին Ալիևի հետ մենք կուղևորվենք «ազատագրված» (չակերտները` խմբ.) քաղաքներից մեկը՝ Շուշա (Շուշի- խմբ․), որտեղ տեղի կունենան պաշտոնական հանդիպումներ և տարբեր միջոցառումներ»,- ասել է Էրդողանը:

Հիշեցնենք՝ Էրդողանը պաշտոնական այցով Ադրբեջանում կգտնվի հունիսի 14-16-ը:

Այցի շրջանակում Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հունիսի 16-ին ներկա կգտնվեն «Եվրո-2020»-ի առաջնությունում Թուրքիայի և Ուելսի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպմանը։

Նմանատիպ նյութեր