Սիրիայում առևանգված մոտ 300 քրդեր ազատ են արձակվել
Սիրիայի հյուսիս-արևմուտքում ազատ են արձակվել շուրջ 300 քրդեր, որոնց առևանգել էին ահաբեկչական խմբավորման զինյալները:
Ենթադրվում է, որ նրանց առևանգել էին «Իսլամի բանակ» խմբավորման զինյալները, որոնք քուրդ աշխարհազորայիններից պահանջում էին ազատ արձակել իրենց 3 անդամներին: