Ռուսական հրթիռակիր միջուկային սուզանավի վրա բռնկված հրդեհը հաջողվել է մարել. տեսանյութ
Նախօրեին Ռուսաստանի ռազմածովային ուժերին պատկանող «Орел» միջուկային սուզանավի վրա բռնկված հրդեհը հաջողվել է մարել: Կրակը տարածվել էր 40 քմ: Միջուկային ռեակտորն անջատվել է մինչ հրդեհը
Սուզանավը, որի վրա տեղադրված են 24 П-700 «Гранит» տեսակի հականավային հրթիռային համակարգեր, նորոգում էր անցնում Սևերոդվինսկի «Звездочка» գործարանում:
Հռդեհը բռնկվել էր ժամը 14:00-ի սահմաններում: Նախնական տեղեկություններով՝ պատճատը եղել է զոդման աշխատանքների ժամանակ թույլ տված խախտումը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Սուզանավը պատկանում է ՌԴ Հյուսիսային նավատորմի 11-րս ստորջրյա նավերի ստորաբաժանմանը: Այն նավատորմին է հանձնվել 1992 թվականի դեկտեմբերին: