Արգենտինայի ՊՆ-ին հաջողվել է «որսալ» անհետացած սուզանավի ազդանշանները
Արգենտինայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ արձանագրել է ազդանշաններ, որոնք ուղարկված են եղել անհետացած «Սան Խուան» սուզանավից, հաղորդում է Reuters-ը։
Նշվում է, որ ստացվել է, ընդհանուր հաշվով, 7 ազդանշան, սակայն չի հաջողվել կապ հաստատել սուզանավի հետ։
Արգենտինայի իշխանություններն ամերիկյան կողմի հետ շարունակում են աշխատանքներ տանել՝ ճշտելու համար սուզանավի գտնվելու վայրը։
Հիշեցնենք, որ կապը սուզանավի անձնակազմի հետ, որոնց թիվը 44-ն է, կորել է Արգենտինայի ափերի մոտ։