211652_close_icon
views-count1751 դիտում article-date 13:38 08-04-2015

400 հոգուց բաղկացած անարխիստ ուսանողների խումբն անկարգություններ է կազմակերպել Աթենքում

Աթենքի կենտրոնում մոտ 400 հոգուց բաղկացած անարխիստ ուսանողների խումբն անկարգություններ է կազմակերպել: Ինչպես հայտնում է «rg.ru»-ն, ուսանողները պահանջում են փակել հատուկ խիստ ռեժիմի բանտը: Նրանք Աթենքի համալսարանի մոտից շարժվել են դեպի խորհրդարան, պատերին գրել են կարգախոսներ և կոչ են արել ազատ արձակել «Նոյեմբերի 17» խմբավորման ահաբեկիչ Սավաս Կսիրոսին, չեղյալ հայտարարել ահաբեկչության դեմ պայքարի օրենքը, աջակցություն հայտնել քաղբանտարկյալներին: Կայքի տեղեկացմամբ` ոստիկանությունը ստիպված է եղել արցունքաբեր գազ կիրառել ուսանողների դեմ:

Նմանատիպ նյութեր