211652_close_icon
views-count925 դիտում article-date 11:29 09-04-2015

Թուրքիայի և Իրանի ղեկավարները ստորագրել են 8 հուշագիր և համաձայնագիր

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Իրան կատարած մեկօրյա այցի ընթացքում 2 երկրների ղեկավարները ստորագրել են 8 հուշագիր և համաձայնագիր, այդ թվում` էներգետիկայի, տուրիզմի և ավիափոխադրման ոլորտում: Չնայած Ռոհանիի և Էրդողանի դիրքորոշումները սիրիական և եմենական հակամարտությունների վերաբերյալ չեն համընկնում, այնուամենայնիվ, տարածաշրջանային խնդիրներում նրանք գտել են շփման կետ: Ռոհանիի խոսքով, իրենք երկուսն էլ կողմ են, որ Եմենում դադարի արյունահեղությունը: Տնտեսական հարցերին անդրադառնալով, Թուրքիայի նախագահը նշել է, որ Ստամբուլը պատրաստ է մեծացնել Իրանից գնվող գազի ծավալները, եթե դրա գինը նվազի: Նախագահները նաև ցանկություն են հայտնել 2 երկրների միջև ապրանքաշրջանառությունը հասցնել մինչև 30 մլրդ դոլար:

Նմանատիպ նյութեր