211652_close_icon
views-count3253 դիտում article-date 09:00 10-04-2015

Սպասվում են հորդառատ անձրևներ

[color=#CC0000] Ուշադրություն Ապրիլի 10-ին հանրապետության տարածքը կգտնվի Աֆրիկայի հյուսիսային շրջաններում ձևավորված հզոր տաք օդի ալիքի ազդեցության գոտում, որի արդյունքում կդիտվի ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, ապրիլի 8-ի համեմատ մոտ 5-7 աստիճանով: Ապրիլի 10-ի օրվա երկրորդ կեսին և 11-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ինտենսիվ անձրևներ: [color=#CC0000]Ուշադրություն[/color]. 10-ին` առանձին վայրերում, սպասվում է նաև քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ. արագությամբ Ապրիլի 10-ին և 11-ի գիշերը սպասվող բարձր ջերմային ֆոնը և ինտենսիվ տեղումները կարագացնեն կիսահալված վիճակում գտնվող ձյան հալքը: Արդյունքում, ապրիլի 10-ի երկրորդ կեսին և դրան հաջորդող գիշերվա ընթացքում Արաքս, Դեբետ, Աղստև, Քասախ, Հրազդան, Ազատ, Վեդի և Արփա գետերում սպասվում է ջրի մակարդակի կտրուկ բարձրացում, որի հետևանքով հնարավոր է ափամերձ տարածքների ողողումներ: [/color] Հանրապետության տարածքում ապրիլի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը 10-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ին ևս 2 աստիճանով: Երևանում ապրիլի 10-14-ին սպասվում է անձրև և ամպրոպ: [color=#CC0000]Ուշադրություն[/color]. 10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ, հորդառատ անձրև:

Նմանատիպ նյութեր