211652_close_icon

Ճապոնիայում հորդառատ անձրևներ են. Տարհանվել է շուրջ 20 հազար մարդ

views-count4963 դիտում article-date 19:03 05-07-2017
Ճապոնական ծովի արևմտյան ափին բնակվող 19 հազար 700 մարդ տեղացող հորդառատ անձրևների պատճառով ստացել է շտապ տարհանվելու հրահանգ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Օդերևութաբանական գլխավոր վարչությունն այդ շրջանի համար սահմանել էր «հատուկ վտանգի» ռեժիմ՝ ռեկորդային քանակությամբ տեղումներից հետո հեղեղումների ու սողանքների վտանգի պատճառով: Օդերևութաբաններն ընդգծել են, որ վտանգի աստիճանը գերազանցում է մինչ այժմ հայտնի բոլոր սահմանները:

Նմանատիպ նյութեր