2929 դիտում
10:08 10-04-2015
Կգա՞ արդյոք Պուտինը, կամ մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս անցած մայիսին Սերժ Սարգսյանը բազմաթիվ պետությունների ղեկավարների հրավիրել էր Հայաստան` մասնակցելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Ու թեև ապրիլի 24-ին հաշված օրեր են մնացել, սակայն մինչ այժմ իրենց մասնակցությունը հաստատել են երեք-չորս պետությունների առաջին դեմքեր, որոնցից առավել նշանակալին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: Մյուս կարևոր մասնակցությունը ՌԴ նախագահի՝ Վլադիմիր Պուտինինն է, որի այցի վերաբերյալ, սակայն, անընդհատ հակասական տեղեկություններ են հրապարակվում:
Երեկ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դ. Պեսկովը հայտարարել է, թե Վ. Պուտինի այցը ՀՀ ներկայումս դեռևս քննարկվում է: Ընդ որում, նա նաև ընդգծել է, որ նույն օրը Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի միջոցառումներին Ռուսաստանը կներկայացվի բարձր մակարդակով: Նկատենք, սակայն, որ ՀՀ ԱԳ մամլո խոսնակ Տիգրան Բալայանն էլ երեկ ասել է, թե Վ. Պուտինի` Հայաստան այցելության նախապատրաստական աշխատանքների հարցը եղել է ՀՀ և ՌԴ արտգործնախարարների` նախօրեին կայացած հանդիպման առանցքային թեմաներից մեկը` այդպիսով ընդգծելով, որ այդ հարցը որոշված է, և Պեսկովի հայտարարությունն ընդամենը դիվանագիտական քայլ է:
Կգա արդյոք Պուտինը, կամ մյուս գերտերությունների ղեկավարները, պարզ կդառնա արդեն մի քանի օրից, սակայն ամբողջ հարցն այն է, որ այդ այցերը, բացի կարճաժամկետ քաղաքական էֆեկտից, դժվար թե այլ` առարկայական արդյունք ունենան: Իհարկե, որքան մեծ լինի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Սերժ Սարգսյանի կողքին կանգնած պետությունների ղեկավարների թիվը, այդքան ՀՀ կշիռն ու հեղինակությունը դրանից կշահի, ինչը, սակայն, ամենևին էլ չի նշանակում, որ դա անմիջականորեն հանգեցնելու է Ցեղասպանության ճանաչման և առավել ևս` հայկական պահանջատիրության գործընթացի առաջխաղացմանը:
Նմանատիպ նյութեր
662 դիտում
15:41 08-06-2015
Աշխարհի գերտերությունների ղեկավարները կքննարկեն մարդասիրական և էկոլոգիական ոլորտի հարցեր
1326 դիտում
19:00 23-09-2014
Բիլ Քլինթոնը մի քանի օրից պապիկ կդառնա
Այս բաժնից
3193 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2215 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1093 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»