211652_close_icon
views-count662 դիտում article-date 15:41 08-06-2015

Աշխարհի գերտերությունների ղեկավարները կքննարկեն մարդասիրական և էկոլոգիական ոլորտի հարցեր

Այսօր «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի եզրափակիչ օրն է, որի ընթացքում աշխարհի գերտերությունների ղեկավարները կքննարկեն մարդասիրական և էկոլոգիական ոլորտի հարցերը: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, չնայած հանդիպմանը Ռուսաստանի չի մասնակցում, ռուսաստանյան թեման շոշափվում է գրեթե բոլոր ելույթներում: Ահաբեկչությանը հակազդեցությունը, առողջապահության զարգացումը, կլիմայի փրկությունը, կանանց դերը աշխարհում և գլոբալ զարգացման քաղաքականությունը` ահա այն թեմաները, որոնք լինելու են Էլմաուում ընթացող բանակցությունների օրակարգում: Այսօր ընթացող բանակցություններին մասնակցելու համար ժամանել են հատուկ հրավիրված հյուրեր` Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոն-Սերլիֆը, Սենեգալի նախագահ Մակի Սալը, Եթովպիայի վարչապետ Հայլեմարիամ Դեսալենը, Թունիսի նախագահ Բեջի Կաիդ Էս-Սեբսին, Նիգերիայի նախագահ Մոհամադ Բուխարին, ինչպես նաև Իրաքի վարչապետ Հայդեր Ալ-Աբադին, ում հետ պլանավորված է ԱՄՆ նախագահ Օբամայի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր