Խակասիայում հրդեհի զոհ է դարձել 15 մարդ
Խակասիայում երեկ հրդեհի զոհ է դարձել 15 մարդ, այդ թվում` երեխաներ. կա մոտ 500 տուժած և մեկ անհետ կորած: Հրդեհի պատճառը, ենթադրվում է, չոր խոտի այրումն է:
Կրակի տարածմանը նպաստել է ուժեղ քամին: Մեկ ժամում այն ընդգրկել է հանրապետության գրեթե ամբողջ տարածքը. այրվել է 30 բնակավայր: Ոչնչացվել է 1200 տուն:
Կրակի մարման գործողություններում բացի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարներից, ներգրավված են եղել զինծառայողներ, 2 ինքնաթիռ, 2 հեղուկանավ, 2 ուղղաթիռ, ինչպես նաև անտառների պահպանության դաշնային ծառայության 40 պարաշյուտիստ-դեսանտային: